Մեր մասին

Հայնախագիծ Բաց Բաժնետիրական Ընկերությունը 1955-ին հիմնադրված Հայպետնախագիծ Պետական գլխային նախագծային ինստիտուտի իրավահաջորդն է:  Ընկերության բաժնետերեր են  նույն ինստիտուտի  450 աշխատակիցները, որոնց բարձրակարգ ներուժի շնորհիվ էլ պահպանվում  են քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտներում նախագծային փաստաթղթերի համալիր մշակման  ավանդույթները:

ՀՀ Կառավարության N2 մասնաշենքը, Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համալիրները, "Հայոց Մեծ եղեռն"-ի հուշահամալիրը, “Հրազդան” մարզական ու Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրներն Երևանում, դրամատիկական թատրոնը Գյումրիում, բնակելի և քաղաքացիական բազմաթիվ այլ կառույցներ մայրաքաղաքում ու հանրապետության այլ քաղաքներում, ինչպես նաև հանրապետության՝ գործնականում բոլոր քաղաքային համայնքների հեռանկարային զարգացման գլխավոր հատակագծերի մշակումները՝ "Հայնախագիծ" բաժնետիրական ընկերությունն այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող եզակի նախագծային կառույցն է, որն ունակ է ստանձնելու նախագծային մշակումներ քաղաքաշինական ծրագրային, բնակելի ու քաղաքացիական օբյեկտների ողջ տեսականու համար: Այդ նպատակով  Ընկերությունում միախմբված են երկու քաղաքաշինական և յոթ ճարտարապետական արվեստանոցներ, հինգ կոնստրուկտորական բյուրոներ, վեց ճյուղային ճարտարագիտական բաժիններ, շինարարարության նորարարական տեխնոլոգիաների ներդրման  կենտրոնը, օժանդակ ծառայությունների մատուցման այլ բաժիններ, որոնցում աշխատակցում են  ՀՀ վաստակավոր չորս ճարտարապետներ,  պետական մրցանակի ինը դափնեկիրներ, բարձրակարգ այլ մասնագետներ, որոնց մի մասը,   պրոֆեսորների ու դոցենտների որոկավորմներով,  դասավանդում  են նաև բուհական համակարգում:  Այս ամենով հանդերձ՝ Ընկերությունը, հարկ եղած դեպքերում և պայմանագրային հիմունքներով, մասնագիտական ծառայություններ է մատուցում նաև  այլ նախագծային կառույցների ու կազմակերպությունների:Ընկերության առկա ստեղծագործական ներուժի որակական չափորոշիչները արժեվորվել են ոչ միայն նորանկախ Հայաստանի Կառավարության պաշտոնական շնորհավորագրերով ու ճարտարապետական մրցույթներում արձանագրած բազում մրցանակներով, այլև նրանով, որ վերջին տարիներին նախագծված ու իրականացված օբյետներից երեքը, այն է՝  Հայաստանի տարաբնակեցման գլխավոր հատակագիծը 2009թ., ՀՀ Լոռու մարզի Վանաձորի բժշկականկենտրոնի նախագիծը 2017թ. և  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչակառավարչական նոր համալիրը 2009թ., արժանացան պետական բարձրագույն պարգևների, երկուսը՝ քաղաքաշինության, երրորդը՝ ճարտարապետութան բնագավառներում

 

Կատալոգներ նվիրված "Հայնախագիծ" ԲԲԸ 25, 50 և 60 ամյակներին

 

 

                   

0

Տարիների փորձ

0

Պատվոգրեր, շնորհակալագրեր և դիպլոմներ

0+

Աշխատակիցներ

0

Մրցանակներ