logo
Նորություններ.«Տրդատ ճարտարապետ» և «Մոմիկ ճարտարապետ» ոսկե մեդալներ՝ ճարտարապետի օրվա առթիվ
  eng rus
Ավելին

 

Հայնախագիծբաց բաժնետիրական ընկերությունը 1955-ին հիմնադրված "Հայպետնախագիծ” Պետական գլխային նախագծային ինստիտուտի իրավահաջորդն է:  Ընկերության բաժնետերեր են  նույն ինստիտուտի  450 աշխատակիցները, որոնց բարձրակարգ ներուժի շնորհիվ էլ պահպանվում  են քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտներում նախագծային փաստաթղթերի համալիր մշակման  ավանդույթները
Թիկունքում ունենալով անցյալի ստեղծագործական նվաճումներ, ինչպիսիք են՝ քաղաքաստեղծ նշանակության ՀՀ Կառավարության N2 մասնաշենքը, Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համալիրները, այոց Մեծ եղեռն"-ի հուշահամալիրը, Հրազդանմարզական ու Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրներն Երևանում, դրամատիկական թատրոնը Գյումրիում, բնակելի և քաղաքացիական բազմաթիվ այլ կառույցներ մայրաքաղաքում ու հանրապետության այլ քաղաքներում, ինչպես նաև հանրապետության՝ գործնականում բոլոր քաղաքային համայնքների հեռանկարային զարգացման գլխավոր հատակագծերի մշակումները՝ "Հայնախագիծ" բաժնետիրական ընկերությունն այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող եզակի նախագծային կառույցն է, որն ունակ է ստանձնելու նախագծային մշակումներ քաղաքաշինական ծրագրային, բնակելի ու քաղաքացիական օբյեկտների ողջ տեսականու համար: Այդ նպատակով  Ընկերությունում միախմբված են երկու քաղաքաշինական և յոթ ճարտարապետական արվեստանոցներ, հինգ կոնստրուկտորական բյուրոներ, վեց ճյուղային ճարտարագիտական բաժիններ, շինարարարության նորարարական տեխնոլոգիաների ներդրման  կենտրոնը, օժանդակ ծառայությունների մատուցման այլ բաժիններ, որոնցում աշխատակցում են  ՀՀ վաստակավոր չորս ճարտարապետներ,  պետական մրցանակի ինը դափնեկիրներ, բարձրակարգ այլ մասնագետներ, որոնց մի մասը,   պրոֆեսորների ու դոցենտների որոկավորմներով,  դասավանդում  են նաև բուհական համակարգում:  Այս ամենով հանդերձ՝ Ընկերությունը, հարկ եղած դեպքերում և պայմանագրային հիմունքներով, մասնագիտական ծառայություններ է մատուցում նաև  այլ նախագծային կառույցների ու կազմակերպությունների: Ընկերության առկա ստեղծագործական ներուժի որակական չափորոշիչներն արժևորվել են ոչ միայն նորանկախ Հայաստանի Կառավարության պաշտոնական շնորհավորագրերով ու ճարտարապետական մրցույթներում արձանագրած բազում մրցանակներով, այլև նրանով, որ վերջին տարիներին նախագծված ու իրականացված օբյեկտներից երկուսը, այն է՝  Հայաստանի տարաբնակեցման գլխավոր հատակագիծը և  Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության վարչակառավարչական նոր համալիրը, արժանացան պետական բարձրագույն պարգևների, մեկը՝ քաղաքաշինության, մյուսը՝ ճարտարապետութան բնագավառներում:

 

© Հայնախագիծ ԲԲԸ, 2016. Բոլոր իրավունքները պաշտպանված են