«ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» ԲԲԸ 20,01,2026թ․ արտահերթ ժողովի արձանագրություն
13 հունվարի 2026
Materials
«ՀԱՅՆԱԽԱԳԻԾ» բաց բաժնետիրական ընկերությունը (գրանցման համար՝ 273.130.03674, ՀՎՀՀ՝ 01503291, այսուհետ նաև՝ «Ընկերություն») ստացել է ահազանգեր Ընկերության բաժնետերերի կողմից առ այն, որ 2026 թվականի հունվարի 11-ին Ընկերության բաժնետերերի անձնական հեռախոսահամարներին՝ բջջային հավելվածներով Մարինա Իսահակյան օգտատիրոջ անունով +37498937174 հեռախոսահամարից ստացվել են անանուն և անստորագիր նյութեր և տեղեկություններ Ընկերության բաժնետերերի 20.01.2026 թվականի ժամը 11:00-ին նշանակված արտահերթ ժողովի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ։
Սույնով Ընկերությունը տեղեկացնում է Ընկերության բաժնետերերին, որ Մարինա Իսահակյանը չի հանդիսանում Ընկերության աշխատակից, իսկ +37498937174 հեռախոսահամարը Ընկերության կողմից չի օգտագործվում։ Ընկերությունը նաև հրավիրում է Ընկերության բաժնետերերի ուշադրությունը և տեղեկացնում նրանց, որ Մարինա Իսահակյանը չի գործել Ընկերության, Ընկերության գործադիր մարմնի կամ Ընկերության գործող Խորհրդի անդամների հանձնարարությամբ։
Ընկերությանը հայտնի չէ Մարինա Իսահակյանի կողմից ներկայացված տեղեկությունների ու նյութերի աղբյուրը կամ ծագումը, ինչպես նաև Ընկերությունը որևէ կերպ չի հավաստում և չի կարող հավաստել այդ տեղեկությունների ճշմարտացիությունը և օբյեկտիվությունը, ինչպես նաև ներկայացված կանխատեսումների ու վերլուծության հիմնավորվածությունը, ողջամտությունը և իրագործելիությունը։
Ընկերությունը նախաձեռնել է ծառայողական քննություն պարզելու համար, թե ինչպե՞ս և ու՞մ միջոցով է Մարինա Իսահակյանը ստացել բաժնետերերի անձնական տվյալները և օգտագործել դրանք Ընկերության բաժնետերերի հետ կապ հաստատելու համար՝ չունենալով բաժնետերերի համաձայնության։
Եթե Ձեզ հայտնի է, թե ո՞վ է Մարինա Իսահակյանը կամ ո՞վ է +37498937174 հեռախոսահամարի բաժանորդը խնդրում ենք տեղեկացնել Ընկերությանը՝ անձնական տվյալների օգտագործման հանգամանքները պարզելու նպատակով։
Կանխավ շնորհակալություն համագործակցության համար։
«Հայնախագիծ» ԲԲԸ

