Հայտարարություն
30 May 2024
ՙՀայնախագիծ՚ բաց բաժնետիրական ընկերությունը, հասցե Երևան,Չարենցի 1,սույն թվականի հունիսի 27-ին ժամը 11-ին (գրանցումը ժամը 10-ից ) ընկերության Չարենցի 1 շենքի դահլիճում հրավիրում է բաժնետերերին 2023թ. ընդհանուր տարեկան ժողովի:
Օրակարգ
1. Ընկերության հաշվիչ հանձնաժողովի ձևավորում:
2. ՙՀայնախագիծ՚ ԲԲԸ տարեկան հաշվետվությունների և հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասի հաշվի, շահույթի և վնասի բաշխման հաստատում:
3. ՙՀայնախագիծ՚ ԲԲԸ վերստուգող հանձնաժողովի եզրակացության հաստատում:
4. Ընկերության 2023թ.-ի գործունեության արդյունքում շահաբաժինների վճարման չափի հաստատում:
5.Ընկերության 2024թ.գործունեության աուդիտն իրականացնող անձի հաստատում:
6.Հաշվիչ հանձնաժողովի արձանագրության հաստատում:
Տեղեկություններ և նյութեր ընկերության բաժնետերերին տրամադրվելու են ընկերության խորհրդում 01.06.2024թ.- 26.06.2024թ. աշխատանքային օրերին,ժամը1000-1700:
Մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմված է 27.05.2024թ.-ի դրությամբ:
Ընկերության 2023թ.ֆինանսական տեղեկանքին, անկախ աուդիտորի եզրակացությանը կարող եք տեղեկանալ www.armproject.am կայքից:
30 May 2024
30 May 2024